Քաղաքական

«Դուք քաղաքական հայդուկներ եք». Կոնջորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դուք քաղաքական հայդուկներ եք». Կոնջորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե այս օրերին տեղի ունեցող քաղաքական գործընթացները խորը աղերսներ ունեն ՍԴ-ի հետ։ Ըստ նրա՝ երկրում կան ուժեր, որոնք դրսի ուժերի հետ խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի պետականությունը. «Իսկ ՍԴ-ն Հայաստանի պետականության պահպանման կարևորագույն ինստիտուտ է»։

Նա «քաղաքական հայդուկ» է որակել ընդդիմադիրներին. «Դուք քաղաքական հայդուկներ եք, հարգելի գործընկերներ։ Ժամանակին հայդուկները իրենց ֆունկցիաներն են իրականացրել, այո, լավ գործ են արել, բայց չի կարելի 21-րդ այս լուսավորյալ դարաշրջանում լինել քաղաքական հայդուկ և պարտադրել, որ պետությունն էլ այդ հայդուկության կառափնարանի մեջ մնա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական