Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ցույց է տվել 1976թ. քարտեզը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե վերարտադրում են ՍՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանները. «Շատ է խոսվում 88 թվականի դեմարկացիոն աշխատանքների մասին։ Այդ աշխատանքները, որ ընդունված է անվանել Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարած հանձնաժողովի իրականացրած աշխատանք, հանձնաժողովի ձևավորած փաստաթղթերում արձանագրված է, թե այդ աշխատանքը երբ և ինչպես է դե յուրե մտնում ուժի մեջ, և հենց այդ նկարագրությամբ այն դե յուրե ուժի մեջ չի մտել, իրավական ուժ չունի, որովհետև չի գնացել ԳԽ, այլ ընթացակարգեր չի անցել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ աշխատանքի հիման վրա քարտեզներ չեն կազմվել, քարտեզագրում տեղի չի ունեցել։

Նա ներկայացրել է 1976թ. կողմից ՍՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզը՝ ընդգծելով, որ այն ՍՍՀՄ լիազոր մարմնի կողմից վերստուգված և հաստատված քարտեզն է. «Այս քարտեզները շատ կարևոր և էական դեր ունեն մեր պետության անկախության և ինքնիշխանության հետագա զարգացման գործում»։

Փաշինյանի խոսքով՝ մանրազնին աշխատանք է կատարվել, և 19 էջով վերարտադրվել է քարտեզների վրա ՀՀ ամբողջ պարագիծը. «Դրանով մենք ընդգծել ենք ինքնիշխան մեր տարածքը, ընդգծել, վերարտադրել ենք սահմանային գծերը՝ ընդ որում, դե յուրե հիմնավորված թղթերով»։