Քաղաքական

Չեմ զարմանա, եթե եկեղեցին նույն տրամաբանությամբ առաջնորդվի ՀՀ նկատմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ Նրա խոսքով, եկեղեցին Թուրքիայի դեմ հայցապահանջներ էր ներկայացրել. «Եւ ես չեմ զարմանա, եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև ՀՀ նկատմամբ։ Եւ սա ինքնին խոսուն փաստ է»։

Ըստ Փաշինյանի՝ ժամանակին ինքն առաջարկել է, որ կառավարությունն ու եկեղեցին համատեղ նախագիծ անեն՝ փրկելու փլուզվող հարյուրավոր պատմամշակութային հուշարձանները. «Բայց, չգիտես ինչու, այդ թեման հետաքրքիր չի եղել առաքելական եկեղեցու համար, ենթադրում եմ, որ դրա համար կա մի ֆունդամենտալ պատճառ, որովհետև ինչպես կառավարության ներդրումները, այնպես էլ եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ և հաշվետվողական, իսկ դա գործնականում միշտ չէ, որ հնարավոր է լինում»։