Քաղաքական

«Պապ թագավորն այլևս չի սպանվելու». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«10 մարզի փոխարեն կլինի 10 թեմ, և, ի վերջո, հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, և ուրիշներն այդ փորձը մատուցել, են, որ կառավարման այլ եղանակ է ունեցել՝ կայսերական կառավարման եղանակ, որ գնում էին Կեսարիայում օծվում, գալիս էին, Հայաստանում դառնում ազդեցության գործակալ». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Խեղճ Պապ թագավորը մինչև քաշեց, բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց այդ ազդեցության գործակալի հարցը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, և ես համոզված եմ՝ առաջիկա 1-2-3 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ այդ հարցը ոչ թե 6 կամ 30 տարվա, այլ հազարամյա հարց է. «Սա էն խոսակցությունն է, որ ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։ Պապ թագավորն այլևս չի սպանվելու, Հայաստանի պետականությունը չի սպանվելու․ ինչ վեղար էլ ուզում են՝ հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ վզներից կախեն»։