Քաղաքական

«Ապագան սա է, որը կոնկրետ է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանհը հայտարարել է, թե իրական Հայաստանը 29.743 կմ2 է, և ովքեր չեն տալիս այդ հարցի պատասխանը, պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են.

«Եթե ասում են, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 կմ2 չէ, մեր ընդդիմադիրները, իրենց կարծիքով, ճանապարհ են բացում, որ ասեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը, ասենք, 300.000 կմ2 է, բայց չեն ըմբռնում, իսկ եթե ըմբռնում են, ավելի վատ, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ ասեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը 23 կմ2 է»։

Ըստ նրա, երբ պետույթունը կոնկրետ տարածք չունի, չի կարող նույնականացնել այն, և ընկնում է «չպետության դաշտ». «Երբ ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն»։ Ըստ նրա, ընդդիմադիրներն ուզում են Երևանի սրճարաններում նստած երազեն Կարսի մասին՝ կորցնելով Երևանը, Կապանում նստած՝ երազեն Զանգելանի մասին, կորցնելով իրական Հայաստանն ու իրական Կապանը։ 

«Որ ասում ենք՝ ապագա կա, էդ ապագան էս ա, որը կոնկրետ է, միլիմետրի ճշգրտությամբ գիտենք իր սահմանն, ու անվտանգությունն էլ ապահովում ենք, ոչ թե առավոտից երեկո սրա նրա ոտքի տակ ընկնելով, թե՝ եկեք, մեր անվտանգությունն ապահովեք, այլ ապահովում ենք լեգիտիմ դիրքի վրա կանգնելով»,- ասել է նա՝ ցույց տալով ՍՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1976թ․ քարտեզը։