Քաղաքական

«Նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա «անսպասելի և անհասկանալի» է որակել նախագահի ուղղաթիռի վթարը։

«Ես պատիվ եմ ունեցել թե՛ Իրանի նախագահի, թե՛ արտգործնախարարի հետ հանդիպումներ ունենալու։ Նրանք մեր երկրի և տարածաշրջանի համար ակտիվ աշխատանք և ջանքեր էին դնում։ Ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին՝ այս շատ անսպասելի ու անհասկանալի իրադարձության հետ կապված։ Գիտեք, որ հաջորդիվ նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան, դա մեզ համար շատ կարևոր էր»,- ասել է նա։