Ըստ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ շատ հետաքրքիր փուլում ենք ապրում․
«Հայաստանը ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, հզոր պետություն դառնալ։ Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, քաղաքական կուսակցությունները խանգարում են դրան»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ, հաշվի առնելով իրենց ունեցած տեղեկությունները, այնպիսի տպավորություն է ստացվում, որ ԱԺ իր գործընկերները և Հայաստանի շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների. «Մի մասը ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, մի մասը՝ չգիտակցելով, իր ընկերներին լսելով»։
Խաչատուր Սուքիասյանը, հիշեցնելով նախորդ տասնամյակներում երկիրը կառավարողների մասին, հայտարարեց. «Եթե դուք ձեր չափը չճանաչեք, խանգարեք երկրի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն։ Դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այդ գործիքները, որը դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում