Քաղաքական

«Այդ նախադասությունները կարդացել ենք նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք չեն բարձրաձայնվել». վարչապետ

«ՀԱՊԿ առաջին դեմքը գնում է Ադրբեջան և ասում՝ ես հիշում եմ, որ մենք իրար հետ պատերազմը նախապատրաստում էինք և իրար հետ հաղթեցինք»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին։

Նրա խոսքով՝ ինքը ջանք է գործադրել հասնելու նրան, որ Լուկաշենկոն ինքը խոստովանի այդ ամենը. «Այդ նախադասությունները մենք կարդացել ենք նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք չեն բարձրաձայնվել»։

Ըստ նրա՝ ընկալման նույն ճանապարհն անցնում է նաև ժողովուրդը։