Քաղաքական

«ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքվում արած հայտարարություններին․

«2020թ. 44–օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները, և ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»,- ասել է նա։

Ըսռ նրա՝ պատերազմի նպատակը եղել է ՀՀ չգոյությունը։

Փաշինյանը նաև նշել է. «Այո, Լուկաշենկոն ճիշտ է ասել, այստեղս հասավ, մինչև հասա նրան, որ ինքը հրապարակային ասի։ Բայց ես ուրախ եմ, որ կարողացա հասնել նրան, որ ինքը սա ասի հրապարակային, և ես այդ փորձերը շարունակելու եմ։ Էլի կան մարդիկ, որ այդ մասին պետք է հրապարակային ասեն»։