ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին։ Ըստ նրա, վերարտադրվում է Հայաստանի՝ դե յուրե պետական սահմանը, հետևաբար այն զիջում անվանելը տրամաբանական չէ․ «Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բանակցային եղանակով վերարտադրում է սահման և դնում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, անկախության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար»։
Ըստ նրա, բարձրացվել են սահմանի գոյության դե յուրե բոլոր հիմքերը, համոզվել են, թե ՀՀ իրավական սահմանը որտեղով է անցնում և վերարտադրել են այն․ «ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին»։