Քաղաքական

«Կսատարենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը լայն թափ է առել, և բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում այն կհասնի հաջողության։

Ըստ նրա՝ իշխանությունները ոչ թե քննադատում, այլ զրպարտում են ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցողի, որը մտահոգ է հայրենիքի ապագայով։

Հարցին՝ ինքն է՞լ է կարծում, որ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, թեև կա սահմանադրական արգելք, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ինքն այդ հարցով չի ցանկանում կարծիք հայտնել․ «Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»։

Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ Բագրատ արքեպիսկոպոսից հանդիպման հրավեր չի ստացել, բայց նրա հետ հանդիպելու առիթ ունեցել է։

Դիտարկմանը, թե իշխանությունը հայտարարում են, որ նախկինները ցանկանում են վերադառնալ, Սարգսյանը պատասխանեց. «Մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ որևէ ակնկալիք չունենք։ Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափար»։