Քաղաքական

«Փորձը չհաջողվեց. ելքի ստրատեգիա է ընտրվում». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կրկին փորձ արվեց մարդկանց հույզերի վրա խաղալով շարժում գեներացնել։ Փորձը չհաջողվեց։ Հիմա ելքի ստրատեգիա է ընտրվում, թե ինչպես պետք է իրավիճակից դուրս գան». այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվում երկրում։

«Շատ ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար են առկա, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում։ Կարծում եմ՝ այդ հարցը պետք է մոտ ժամանակներս քննարկենք։ Հերիք եղավ՝ մեր էմոցիաների, պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայերից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, ռեստորաններ ունենալ ու հարկ չվճարել»,- ասաց Սիմոնյանը

Մանրամասները տեսանյութում