Քաղաքական

ԱԺ նախագահը չի բացառել, որ սահմանազատման մյուս հատվածներն էլ 1976թ․ քարտեզներով լինեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ 1976թ. ՍՍՀՄ զինված ուժերի ԳՇ քարտեզներով կիրականացվի նաև սահմանի մյուս հատվածների սահմանազատումը, ինչպես արվել է Տավուշում։

«Ես դա չեմ բացառում, որովհետև իրավական առումով դա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ՝ ամենահարմարը։ Կարելի է վիճել մեկ-երկու տարբերակի շուրջ, բայց Սովետական միությունը երբ այդ սահմանները գծել է, միգուցե տեղում հատուկ նպատակ ունենալով՝ հստակ գծել է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանը, որովհետև դրանք եղել են Սովետական միության արտաքին սահմանները, իսկ մնացածը իրենք հնարավորինս խառնել են։ Քարտեզների միջև խնդիրը եղել է հստակ փաստաթուղթ գտնելը, որ երկուստեք լինի։ Հիմա գտել ենք, ունենք, տարբերությունները շատ քիչ կարող են լինել»,.- ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ խնդիրը մասշտաբների մեջ է, և մասշտաբավորման տրամաբանության մեջ կարող է մետրերի տարբերություն լինել։