Քաղաքական

«Քաղաքական հեթանոսներ եք». Կոնջորյանը՝ ընդդիմությանը

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմադիրներին անվանել է քաղաքական հեթանոսներ։

«Հարգելի գործընկերներ, դուք քաղաքական հեթանոսներ եք: Գիտե՞ք՝ ինչու․ Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, որը կոչվում է ժողովրդավարություն: Դուք, որպես քաղաքական հեթանոսներ, ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, որի անունն էր գողապետություն, և ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ:

Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ քաղաքական տեքստ և տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո եք փորձում Հայաստանում իշխանություն զավթել:

Դուք քաղաքական հեթանոս եք և փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոսական շարժում, որպեսզի վերադառնաք գողապետությանը, բայց Հայաստանում նոր քաղաքական հավատամք կա, և անցյալին վերադարձն անհնար է»,- ասել է նա: