Քաղաքական

«Քաղաքականությունն առևտուր է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմության գործողություններին։ «Ինձ համար անընդունելի է, որ եկեղեցականն ու եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ․ չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ»,- ասել է նա՝ հավելելով, թե անտարբեր նայելն ու քաղաքականությամբ զբաղվելը տարբեր են։

«Քաղաքականությունն առևտուր է․ առևտուր, երբ կոալիցիա ես ստեղծում, ցուցակ ես կազմում, և եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով»,- ասել է նա։