Քաղաքական

«Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և ԻԻՀ կառավարությանը». Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև ուղեկցող պատվիրակության և անձնակազմի զոհվելու մասին լուրը:

Ընդունեք իմ խորը ցավակցությունը և զորակցությունը Ձեզ՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն:

Այս ծանր պահին մենք համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը»: