Քաղաքական

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Իրանի ժողովրդին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր էջում պարսկերենով ցավակցել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործանման առթիվ։

«Անկեղծորեն ցավակցում եմ ուղղաթիռի ուղևորների ընտանիքներին՝ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռի կորստի կապակցությամբ։

Համոզված եմ, որ Իրանի ժողովուրդը կանցնի այս փորձությունը։ Մենք կիսում ենք ձեր վիշտը»,- գրել է նա։