Քաղաքական

Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Քուլս Մարկի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանականերում:

Զրուցակիցներն անդրադարձել են կատարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է երկրում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում բարեփոխումների օրակարգի շարունակական կյանքի կոչումը: Այս համատեքստում Նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԽ գործիքակազմի արդյունավետ կիրառումը:

Արարատ Միրզոյանը և Քուլս Մարկը քննարկել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: