«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում Բագրատ արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ քննարկում է եղել գործընթացների վերաբերյալ. «Բացի այդ, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք։ Ի վերջո, հոգևորական եմ ես»։
Հարցին՝ շարժման մոտեցումները ՀԱԿ ներկայացուցիչները կիսու՞մ են, թե՞ ոչ, Գալստանյանը պատասխանել է. «Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը»։ Ըստ Գալստանյանի. ««Իրենք արդեն այս կամ այն կերպով այդ շարժման մեջ են, հետ են, հիմա զուտ այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ ունեն, մտահոգություններ ունեն, գաղափարների առաջարկներ ունեն, ձևեր ունեն։ Մենք ենք առաջարկներ, գաղափարներ ունեցել, հիմա իրենք խորհրդով էլ կքննարկեն»։