Քաղաքական

«Մտահոգություն եմ հայտնել ՌԴ պատգամավորների խոսույթի վերաբերյալ». Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին ունեցած ելույթի վերաբերյալ Պետդումայից ստացված նամակին․

«Նամակն ուղարկել է Դաշնային խորհրդի միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ ինձ։ Ռուսական կողմը հարցրել է՝ ԱԺ նախագահի ելույթում հնչեցված թեզերը կիսու՞մ է ԱԺ–ն, և արդյո՞ք դա արտահայտում է ՀՀ քաղաքացիների մոտեցումները։ Իհարկե, ես անտրամաբանական եմ համարել այդ հարցին պատասխանելը, որովհետև ԱԺ նախագահը ինչ հնչեցրել է, ներկայացնում է առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը։ Պատասխան նամակում նշել եմ նաև, թե որոնք են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում ենք ՀՀ շահերը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու տեսանկյունից։ Նաեւ մտահոգություն եմ հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի մի շարք պատգամավորների կողմից հնչեցվող խոսույթի վերաբերյալ, որոնք չեն բխում Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների շահերից, որոնք դարավոր բարեկամական կապեր ունեն»։