Քաղաքական

Բագրատ արքեպիսկոպոսն ուղերձ է հղել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների` երեկ ստորագրած արձանագրությանը․

«Մեր կյանքում անհրաժեշտություն է դարձել ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ ուղղակի վերացնել պատճառները։ Իսկ պատճառը մեկն է՝ այն Երևանում է, և այլևս հրատապություն ու հրամայական է դարձել ժամ առաջ, բոլորիս ջանքերով, բոլորիս նվիրումով, համառ կամքով, համբերությամբ ու վստահությամբ հեռացնել այս իշխանությունն՝ իր ամբողջ ապօրինություններով հանդերձ, և նոր կյանք հաստատել երկրում»։