Քաղաքական

«Ադրբեջանական կողմը հակված է, որ սահմանազատման գործընթացը շարունակվի նույն ձևաչափով». փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի հետ երեկվա հանդիպմանը։

Նրա խոսքով՝ շարունակվել են քննարկումները կանոնակարգի շուրջ. «Կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ, և աշխատանքներն ինտենսիվ շարունակվելու են։ Ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք»։

Արձագանքելով Գրիգորյանի հայտարարություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե մի շաբաթից ավելի է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն են իրականացնում։