Քաղաքական

«Սահմանազատման գործընթացը Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան համաժողովի բացմանը:

Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով. «Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է երկու երկների միջև սահմանազատման հիմքը լինի:

Սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել»: