Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քաղաքացիները հավաքվել են Օպերայի շրջակայքում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունենալու EBRD միջազգային ֆորումը։
Ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում՝ շրջափակելով Օպերայի շենքի տարածքը և թույլ չտալով քաղաքացիներին մտնել Ազատության հրապարակ։
Հյուսիսային պողոտայի սկզբնամասում հավաքված քաղաքացիների մոտ ելույթ ունենալով՝ Բագրատ արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ իրենց փոխարեն փողոցները փակելու համար։ Նա հիշեցրել է, որ իրենց հավաքները խաղաղ են. «Սա նշանակում է վախ, սա նշանակում է սեփական ժողովրդից օտարված լինել»։