Քաղաքական

Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել

Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել, Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանից։ 

Համաձայն «Հանրապետություն» կուսակցության և «Ազատական» կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարականի դիմում պետք է ներկայացներ, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրանում էր։ 

Զաքարյանը, ըստ պայմանավորվածության, այժմ կզբաղեցնի Մեղրիի փոխքաղաքապետի պաշտոնը։