Քաղաքական

«Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք՝ չեմ հրաժարվի». Գալստանյանը՝ Կանադայի քաղաքացիության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսն ամեն օր իրեն օրհնում է։ Հարցին՝ կաթողիկոսին կտեսնե՞ն հարթակում, նա նշել է. «Նախ, հարթակ չկա, որ որևէ մեկին տեսնեք, երկրորդ՝ մեր եկեղեցու ազատությունն այնքան ընդարձակ ու լայն է, այնքան գեղեցիկ ու սիրուն, որ ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչպես։ Վեհափառն, առավել ևս, ամենայն հայոց հայրապետ լինելով, ինքն է որոշում իր գործողությունները, և որևէ մեկը ոչ ազդում է, ոչ էլ կարող է ազդել»։

Նա անդրադարձել է նաև Կանադայի երկքաղաքացի լինելուն և հարցին՝ հրաժարվելու՞ եք, ասել է. «Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք՝ չեմ հրաժարվի։ Մեր ճանապարհը ուղիղ ընթացք է, ինչ պահանջված է, դա էլ կլինի»։ Հարցին՝ իր առաջադրումը վարչապետի պաշտոնում սահմանադրության խախտում չի՞ լինի, Գալստանյան ասել է, որ երկրում օրենքները ամբողջությամբ խախտվում ու ոտնահարվում են ներկայիս իշխանության օրոք. «Ոչ թե մարդն է օրենքի համար, այլ օրենքն է մարդու համար»։