Քաղաքական

Հուսով ենք՝ Հայաստանը կներառվի Եվրոպական Խաղաղության հիմնադրամում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

«Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից։ Մենք ողջունում ենք ԵՄ որոշումը ընդլայնելու իր կարողությունները։ Մյուս կողմից, մենք ուսով ենք՝ Հայաստանը կներառվի Եվրոպական Խաղաղության հիմնադրամում»,- հայտարարել է վարչապետը։