Քաղաքական

«Թող գան, վերցնեն, ով ցանկանում է». Բագրատ արքեպիսկոպոսը՝ շարժումը ղեկավարելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իշխանությունների հետ կհանդիպի, երբ նրանք ցանկանան։ Հարցին՝ որևէ փուլում շարժման ղեկավարությունն արդյո՞ք կփոխանցի քաղաքական ուժերին, նա ասել է. «Թող գան, վերցնեն, ով ցանկանում է։ Ես բոլորի հետ խոսում եմ, բացի իրենց քաղաքական, հասարակական գործիչ լինելուց, անձնական մտերմություն էլ ունեմ բոլորի հետ անխտիր»։

Նա ասել է, թե իշխանությունները վախենում են ինքնամաքրվելուց, նաև՝ կոչ արել բոլորին ինքնամաքրվել ու ապաշխարել։

Բագրատ արքեպիսկոպոսը նաև տեղեկացրել է, որ կաթողիկոսի հետ պարբերաբար հանդիպում է, վերջին անգամ՝ նախօրեին։