Քաղաքացիներն այսօր առավոտից սկսել են բողոքի ակցիաները՝ Երևանում փորձելով փակել տարբեր փողոցներ։ Մայրաքաղաքի որոշ փողոցներ՝ Տերյան, Ալեք Մանուկյան, Հանրապետության փողոցները, նաև Թբիլիսյան խճուղին քաղաքացիները փակել են՝ շարելով աղբամաններ։ Ոստիկանները, սակայն, հեռացրել են դրանք և վերականգնել երթևեկությունը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանն աջակցող տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ փակ է Մյասնիկյան պողոտան։ Հաղորդվում է նաև մյուս գլխավոր պողոտաները փակելու մտադրության մասին։