Քաղաքական

«Վաղը Բաքվում կփոխանցեմ ուղերձները». ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջը համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար անփոխարինելի է համարել կառուցողական երկխոսությունը․

«Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները միանշանակ արժեքավոր քայլ են այդ ճանապարհին»,- ասել է նա՝ հավելելով․ «Վաղը Բաքվում կփոխանցեմ այս ուղերձները ադրբեջանցի զրուցակիցներին և կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններին։ Տասնամյակներ տևած հակամարտությունից և տառապանքից հետո խիստ հրամայական է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները վերջապես հասնեն խաղաղության, անվտանգության և բարգավաճման»։

Ըստ նրա՝ «ԵԱՀԿ–ն պատրաստ է ավելի ներգրավված լինել և աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրներին ուղղված ջանքերին»: