Քաղաքական

«Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին». Բորջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջն, ի պատասխան Radar Armenia-ի հարցի, հայտարարել է, որ Մալթան թափանցիկ և ազնիվ է իր նախագահության աշխատանքում․

«Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի նրանք կարողանան համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի հասնել։ Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են հարցերը երկկողմանի հարթությունով լուծել։ ԵԱՀԿ-ն աջակցում է դրան»,- ասել է նա։