Քաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը վաղը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին և եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը վաղը՝ մայիսի 13-ին, կայցելի Հայաստան։ Այդ մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։

Բորգը Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։