Քաղաքական

Վարչապետը մեկնաբանել է, թե ինչու են Տավուշից սկսել սահմանազատման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին, ասել է. «Կարո՞ղ եք հարց տալ՝ իսկ եթե ուրիշ տարածքից սկսեիք, այդ նույն պատերազմը չէ՞ր դելեգիտիմանալու։ Ոչ։ Ինչո՞ւ․ կհարցնեիք դուք։ Շատ պարզ պատճառով. որովհետև այս դեպքում խոսք է գնում բնակավայրերի, բնակատեղիների մասին։ Սա շատ կարևոր նրբություն է»։ 

Ըստ վարչապետի՝ 2021-2022թթ․ էսկալացիաները միջազգային հանրության շրջանում հարցեր են առաջացրել. «Ցավով պետք է արձանագրեմ, որ միջազգային հարթակներում դրանք բացատրվել են շատ դեպքերում չորս ադրբեջանական գյուղերի գործոնով, և մեզ համար զարմանալիորեն ու ցավալիորեն, այդ իրավիճակներում, որտեղ պետք է լինեինք հայցվորի դերում, հայտնվել ենք պատասխանողի դերում, որովհետև հարց է հնչել՝ ճանաչո՞ւմ եք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչն է պրոբլեմը, որ այդ գյուղերի խնդիրները չեք լուծում»։

Նա շեշտել է, որ գործընթացը սկսել են Տավուշից պատերազմը բացառելու համար։