Քաղաքական

«Աշխատանքների 90%-ն արված է». վարչապետը՝ սահմանազատման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին՝ նշելով, թե դրանով լուծվում է Հայաստանի խնդիրը․

«Այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի դարձնել պատերազմը։ Պատերազմին զրկել տեղի ունենալու հիմքից, և ես ուզում եմ օբյեկտիվ գնահատենք տեղի ունեցողը»։

Վարչապետի խոսքով՝ իր համար հարց է եղել, թե ինչպես կընթանա սահմանազատման գործընթացը. «Այս պահի դրությամբ արված է աշխատանքի մեծ մասը՝ 90%-ը։ Որքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ, և պատերազմը զրկվում է հիմքից։ Պատերազմը դառնում է անտրամաբանական»։