«Չի կարելի մարդկանց խաբել, ինչքան կարելի է գալ անբարոյականի պես այստեղ ստեր հորինել։ Սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին է, բաղանիսցին է, բերքաբերցին է, որոնք չպետք է ապրեն խրամատից իրենց նայող ուղիղ նշանառության տակ, այլ պետք է ապրեն պաշտպանված պետական սահմաններով։ Որևէ մեկը չի կարողանալու խափանել մարդկանց ապրելու իրավունքը, ինչպես Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով ԼՂ-ն։ Ժպտում են պարոն Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը, երբ ասում եմ՝ լուծարեցիք ԼՂ-ն»,- խորհրդարանում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքեց, Հովհաննիսյանը դիտողություն արեց․ «Չհամարձակվեք «դու»-ով խոսել»։ Նույնը նա զգուշացրեց Սեյրան Օհանյանին. «Հանգիստ, հավաքեք Ձեզ։ Վիրավորանքներից եք խոսում, Դուք Ձեր ելույթները լսե՞լ եք, պարոն Մինասյան։ Հիմա ասում եք, որ Ձեզ վիրավորում եմ, երբ ասում եմ՝ անբարոյական ստեր եք ասում»։
Մանրամասները՝ տեսանյութում