Քաղաքական

Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան

Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
 
Հանդիպման ժամանակ ՏԿԵՆ-ում մի շարք հարցեր, մասնավորապես՝ օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման վերաբերյալ։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ փորձի փոխանակման շրջանակներում։
 
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան՝ տեղում ծանոթանալու ավիացիայի ոլորտում երկրի ձեռքբերումներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական