Սահմանազատման գործընթացում ՀՀ կառավարության խնդիրը եղել է ներդնել մի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնման լեգիտիմ հիմքերը, այլև ՀՀ-Ադրբեջան ամբողջ սահմանագծով, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս է պատճառը, որ կարող են որոշակի շերտեր առաջանալ, որ կառավարությունն ունենա կաշկանդվածություն պատասխանելու հարցին, թե այս ծառն ինչ եղավ, այն քարն ինչ եղավ»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, ուստի սկսում են առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահեն մաքսիմալ կառավարելի։
«Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա: Հենց հիմա ձեր աչքի առաջ դա է տեղի ունենում»,- նշել է նա։