Քաղաքական

Ընդդիմության համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»

Ընդդիմության համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ տարբեր մարզերում և Երևանում։ Երեկ վաղ առավոտից միջպետական, ներմայրաքաղաքային փողոցներ էին փակվում: Շարքային քաղաքացիների կողքին էին նաև ընդդիմադիր պատգամավորներ, ավագանու անդամներ, հանրային դեմքեր։ Բայց ակցիաների հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն էր, թեպետ ձեռքերը ծալած չեն նստել նաև «Պատիվ ունեմ»-ի անդամները, որոնք բերման ենթարկված ցուցարարների ետևից այցելում էին ՁՊՎ և ոստիկանություն:

Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թևը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի պլան դեռ չի մշակվել: Ճիշտ է՝ մարտավարական առումով հակասություններ չկան ընդդիմադիր թևերի միջև, սակայն «որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»: Ինչ հարցեր՝ հնարավոր չեղավ մանրամասնել»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական