Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Radar Armenia-ի հարցին ի պատասխան պարզաբանել է, թե արդյոք Հայաստանը համաձայնել է Ղազախստանում հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարին, և եթե այո, երբ է տեղի ունենալու այդ հանդիպումը։

«Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին: Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»,- ասաց Անի Բադալյանը:

Հայկ Մագոյան