Քաղաքական

Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե իբր Ոսկեպարում հանվել է հայկական դրոշը, իսկ փոխարենը բարձրացվել ադրբեջանականը։

Radar Armenia-ի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Օրդյանը հերքեց շրջանառվող տեղեկությունները։

«Սուտ լուրեր են ու չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Օրդյանը։

Հայկ Մագոյան