Քաղաքական

«Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել»․ Նիկոլ Փաշինյան

«Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել»․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։ Այս մասին բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«ՀՀ և Ադրբեջանի միջև նոր սահման չպետք է գծենք, գետնի վրա պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեցել են դե յուրե իրավական հիմք»,- ասել է վարչապետը։ 

Նա նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ի մասին այն խոսակցություններին․ «Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչինչ չի արել, ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ։ Այս պայմաններում մենք չենք կարող ձևացնել, թե այդ ամենը չենք նկատում»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական