Քաղաքական

Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական