Քաղաքական

ԱԺ նախագահը Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին

ԱԺ նախագահը Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:

Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջև կարծիքների, տեղեկատվության և փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը և վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով:

Համաժողովի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահի ելույթը և մի շարք երկկողմ հանդիպումներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական