Քաղաքական

«Ո՞ւմ մտքով կանցներ, որ այդպիսի լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության». վարչապետ

«Ո՞ւմ մտքով կանցներ, որ այդպիսի լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով զինծառայությունից ազատվելու դեպքերին, նշել է, թե կան բազմաթիվ սողանցքներ, և պրակտիկան էլ թույլ տալիս է լայնորեն օգտագործել դրանք. «Մեր իրավապահ համակարգում, եթե չասեմ բազմաթիվ, ապա գոնե մի քանի նման աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ սխեմաներ են գործում»,- ասել է նա՝ հավելելով, որ ՊՎԾ վերահսկողության արդյունքում զարմանալի փաստ են հայտնաբերել. «Արձանագրվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց հետո դա հնարավոր չէ նույնականացնել, էն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյալն է, թե տիպային կիստա ունենք, որ «քսերոքս»-ով բոլորի գործերի մեջ դնում ու ազատում ենք։ Այսպիսի խորը խնդիրներ ու պրոբլեմներ կան։

Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն կրողների միջև այդպիսի լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության: Եվ շատ էական է, որ այս ահազանգերը, իրավիճակները այդ համակարգերը մեզ կարմիր դրոշ ծածանել, թե այսպիսի խնդիր կա»։ 

Նա նաև հարցրել է, թե ինչու առողջապահության և պաշտպանության նախարարությունների առաջնային օղակները չեն զեկուցել կառավարությանը. «Կարո՞ղ է՝ պետք է խումբ ձևավորենք, որ այս հարցի պատասխանը ստանանք»։

Վարչապետը նաև նշել է, որ առաջնային օղակներից համապատասխան զեկույցներ չեն գալիս. «Խորը համակարգային, պետական համակարգի ճգնաժամն այստեղ է երևում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական