Պաշտպանության նախարարության՝ Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող նախկին շենքը վաղը կպայթեցվի. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՊԵԿ-ից։
«Պայթեցվելու է միայն բարձրահարկ գլխավոր մասնաշենքը։ Մնացածն, ըստ նախագծի, ենթակա են քանդման»,- ասացին ՊԵԿ-ից։
Հիշեցնենք՝ 2023թ. փետրվարի 16-ին կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարության նախկին շենքում 2027 թվականից կտեղակայվեն պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանումները։
Հայկ Մագոյան