Քաղաքական

«Պարի խմբերին առաջարկում եմ մնալ Տավուշում». Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տավուշցիները դուրս չեն գալիս փողոց, որովհետև իրենք են ապրում այնտեղ և շատ լավ հասկանում են, որ այս գործընթացները, որքան էլ ներկայացնենք ցավոտ, խիստ անհրաժեշտ են». հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը․

Ըստ նրա, առանց պետական սահմանի արձանագրման՝ մենք տևական խաղաղության մասին երազել չենք կարող. «Բայց Տավուշ գնում են բոլորը։ Պարի խմբեր էին, երեկ պարում էին։ Ես այդ պարի խմբերին առաջարկում եմ մնալ Տավուշում, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան։ Երբ պաշտպանական գերատեսչությունը անձնակազմեր է պատրաստում, այդ երիտասարդները անելիք ունեն՝ 25-օյա հավաքի կամ Տավուշում իրենց գործունեությունն ավելի ներառական դարձնելու տեսքով։ Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք։ Այնտեղ լուրջ խնդիրներ պետք է լուծենք, և այդ խնդիրների լուծումը շահարկման առարկա չէ»։