Քաղաքական

Ալեն Սիմոնյանն արձագանքել է պատգամավորի և քաղաքացու միջադեպին

Այսօր տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և մի քաղաքացու միջև, ինչը վերածվել է վիճաբանության և քաշքշուկի։

Տեղի ունեցածին արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տելեգրամի իր ալիքում գրելով. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»: