Քաղաքական

Աստանայում Մաշտոցի անվան պուրակ կկառուցվի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Նա վերահաստատել է ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա։

«Անդրադարձել ենք ՀՀ կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։ Մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության և անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացիայի հարցում պարարտ հող են ստեղծում համատեղ աշխատանքի ակտիվացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում վարչապետը նաև տեղեկացրել է, որ քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը: