Քաղաքական

«Ղազախստանը պատրաստ է բարի ծառայությունների առաքելություն ստանձնել». Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան այցի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային և համաշխարհային հարցերի։ Ըստ նրա, երկու երկրները շարունակում են արդյունավետ համագործակցել բազմակողմանի կառույցների շրջանակներում, և դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային շատ հարցերի շուրջ մոտ են իրար․

«Մենք պայմանավորվեցինք ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին և կայունության կառուցմանը։ Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այստեղ և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն, իր հարթակը տրամադրել երկու երկրների բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակը մերձեցնելն է մեր բարեկամական երկրները, բացել ճանապարհ անքակտելի բարիդրացիական հարաբերությունների համար»,- ասել է նա։