ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է The Times պարբերականի հրապարակմանը, ըստ որի, Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ ուղարկելու շուրջ:
«Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը քաղաքական երկխոսության լայն օրակարգ ունեն։ Բայց բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի շուրջ (The Times) չեն եղել»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասա ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հայկ Մագոյան